Ադրբեջանցի ռազմական փորձագետի գործի՝ օրենքի խախտումներով դատավարությունը

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլիի գործով դատավարությունը շարունակվում է։

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ

Հերթական նիստը կայացել է այսօր՝ օգոստոսի 1-ին։ Մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Փոխարենը Ջաֆարլիի փաստաբան Ավազ Թեմիրխանը լրագրողներին ասել է, որ նախորդ նիստն ընթացել մի շարք օրենքների խախտումներով։ Նախ դատավորը, ցուցաբերելով կողմնակալություն, հրաժարվել է լսել պաշտպանվող կողմի վկաներին։ Բացի այդ, իրեղեն ապացույցների շարքից անհայտ պատճառներով հանվել է երկրորդ հարձակվող Էլհան Հուսեյնովի դանակը։ Այդպիսով դատավորը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի միջադեպը հնարավոր չլինի ներկայացնել՝ որպես զինված հարձակում։

Փաստաբանի խոսքերով՝ իրենք գրեթե հույս չունեն, որ անաչառ դատավճիռ կկայացվի։

Հիշեցնենք, որ ռազմական փորձագետն անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել 2013-ի ապրիլի 2-ի գիշերը։ Հարևաններն աղմուկից դուրս էին վազել, և հաջողվել էր ձերբակալել 2 հարձակվողներից մեկին։

Ջաֆարլին հայտարարել էր, որ վերջինս զինվորական է, նշել անունը՝ Էլհան Գաջիև։ Մինչ այժմ Գաջիևի նկատմամբ քրեական գործ հարուցված չէ, իսկ ԱՀ պաշտպանության նախարարությունը որևէ մեկնաբանություն չի արել զինվորականի կապակցությամբ։

Հուլիսի 29-ին Ջաֆարլին հայտարարել էր, որ իր վրա հարձակվել են պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի վստահելի անձինք։ Հարձակման պատճառն էլ, ըստ երևույթին, ռազմական փորձագետի՝ Սաֆար Աբիևի հրաժարականի անհրաժեշտության վերաբերյալ պարբերաբար հնչեցրած կոչերն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *