Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 28-օգոստոսի 3

Մահացել է 2 զինվոր, վիրավորվել 1-ը։ Կանխվել է առողջական խնդիրներ ունեցող 2 երիտասարդի զորակոչը։ Չինացի զինծառայողները կսովորեն հայկական բուհերում։ Օհանյանն ընդունել է «Մեդիա-Շանգալ» եզդիների միավորում ՀԿ-ի ներկայացուցիչներին։ Վյաչեսլավ Դանիելյանը՝ ՊԲ հրամանատարի տեղակալ։

dirker

1. Հուլիսի 30-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արման Հովսեփի Մուրադյանը։

Հուլիսի 31-ին ՊՆ զորամասերից մեկում իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է ստացել Մանուչար Մերուժանի Մանուչարյանը։ Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Օգոստոսի 2-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղեկայաված մարտական դիրքերից մեկում հակառակորդի գնդակից վիրավորվել է 1993 թվականին ծնված Սարմեն Սասունի Քոչարյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։

2. Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակն իր տարածած հաղորդագրությունում հայտնել է առողջական բարդ խնդիրներ ունեցող երկու երիտասարդների զորակոչը կանխելու մասին։ Առողջական բարդ խնդիրներ ունեցող երկու զորակոչիկներին ճանաչել են ոչ պիտանի զինծառայության համար և սահմանված կարգով նրանց տրվել է տարկետման իրավունք։

3. Հուլիսի 31-ին Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` կրթության ոլորտում համագործակցության հարցերի վերաբերյալ: Ըստ դրա՝ կընձեռի 2013-2014 ուս. տարում Չինաստանի զինծառայողների կսովորեն Հայաստանի բուհերում:

4. Սեյրան Օհանյանը hուլիսի 30-ին ընդունեց «Մեդիա-Շանգալ» եզդիների միավորում ՀԿ-ի ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռքբերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

5. Բակո Սահակյանի հրամանագրով գնդապետ Վյաչեսլավ Դանիելյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի տեղակալ։ Գնդապետ Դանիելյանը կնքել է պայմանագիր 5 տարի ժամկետով:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *