Հովիվի դին հանձնվեց թուրքական կողմին

Թուրքական կողմը Հայաստանի տարածքից վերցրել է նախօրեին սահմանը հատելու ժամանակ հայկական կողմը հսկող ռուս սահմանապահների կողմից վիրավորված, ապա մահացած հովիվի դին։

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Աքյաքայի գյուղապետ Օսման Ուղուրլուն, Արփաչայ շրջանի ղեկավար Ջան Աքսոյն ու Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները Հայաստանի տարածքից այսօր՝ օգոստոսի 1-ին, վերցրել են 35-ամյա Մուսթաֆա Ուլքերի դին՝ հայաստանյան կողմի հետ համապատասխան արձանագրություն կազմելով։

Ուլքերի դին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Էրզրում, որտեղ պետք է դիահերձում իրականացվի։ Թուրքական աղբյուրը նաև լուսանկար է տարածել, որում երևում է, թե ինչպես են դին շտապօգնության մեքենան դնում։

Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել մահվան մասին տեղեկությունը՝ միայն նշելով, որ ներկայում հետաքննություն է ընթանում, որի արդյունքների վերաբերյալ հավելյան կտեղեկացվի։

Հավելենք նաև, որ հայ-թուրքական սահմանի այս հատվածը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի Հայաստանի վարչությունը։

Թուրք հովիվի վրա կրակ էր արձակվել հուլիսի 31-ի երեկոյան, երբ նա փորձել էր անցնել Հայաստանի սահմանը, ըստ թուրքական աղբյուրների,  անասուններին հետ բերելու։

2 responses to “Հովիվի դին հանձնվեց թուրքական կողմին

  1. Pingback: «Թուրք հովիվը» կրակել է ռուս սահմանապահների վրա. ռուսական կողմ | Թուրքագիտական պորտալ

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 28-օգոստոսի 3 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *