Ամերիկյան F-16 կործանիչը նոր ռադիոտեղորոշման կայան կունենա

Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը, որը F-16 Fighting Falcon կործանիչների արտադրողն է, ընտրել է SABR ռադիոտեղորոշման կայանները՝ իր  ինքնաթիռների համար։

F-16

F-16

Հայտնի է նաև, ո ՌՏԿ-ների արտադրողը Northrop Grumman ընկերությունն է։ Դրանք կարտադրվեն այս ընկերության՝ Մերիլենդի նահագնի Լինթիքամ քաղաքի արտադրամասում։

Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի հունիսին ԱՄՆ ՌՕՈւ-ն տեղեկացրել էր 300 միավոր F-16 կործանիչների կողային ՌՏԿ-ների արդիականացման համար ավելի քան 2 մլրդ դոլար տրամադրելու իր մտադրության մասին։

Համաձայն գործող ժամանակացույցի՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն ակնկալում են առաջին արդիականացված F-16-երը ստանալ 2018-ին։

Արդիականացման շնորհիվ  թերևս կաճեն կործանիչների հնարավորությունները, բացի այդ դրանք ավելի երկար կշահագործվեն՝ մինչև 2025-ը և ավել։ Կործանիչները կզինվեն նաև ՌԷՊ ALQ-213 համակարգերով։

Հավելենք, որ նոր SABR ՌՏԿ-ներն ունակ են մեծ հեռավորության վրա թիրախներ հայտնաբերել։ Դրանց տեղադրումը կործանիչների վրա իրականացվելու է առանց F-16-երի կառուցվածքի հիմնական բաղադրիչների փոփոխության։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *