Մեկնարկել է ռուս-չինական համատեղ զորավարժությունը

Մեկնարկել է ռուս-չինական համատեղ «Խաղաղ առաքելություն-2013» զորավարժությունը։ Ռուսական Շագոլ ավիաբազա են ժամանել չինացի սպաները՝ Շենյանի ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Շի Սյանյուանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

mirnayamissiya

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Խաղաղ առաքելություն-2013» հակաահաբեկչական զորավարժությունը անցկացվելու էր Հարավային Ուրալում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 15-ը։ Այս միջոցառմանը մասնակցում են 1.5 հազար զինծառայող և 100 միավոր ռազմական տեխնիկա։

Նշենք, որ հուլիսի 5-12-ը տեղի է ունեցել ռուս-չինական համատեղ «Ծովային համագործակցություն» զորավարժությունը։ Զորավարժությանը յուրաքանչյուր կողմից մասնակցել է 20 նավ, ինքնաթիռ և ուղղաթիռ։ Այս ձևաչափով զորավարժությունն այս տարի անցկացվել է Սուրբ Պետրոսի նեղուցում, իսկ նախորդ տարի՝ Դեղին ծովում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *