Այս տարի Թուրքիայի ԶՈւ-ից 110 օդաչու է հեռացել

Թուրքիայի զինված ուժերից վերջին 7 ամսում 110 օդաչու է հեռացել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը՝ պատասխանելով պատգամավորական հարցումներին։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ 2013 թվականին ընթացքում երկրի զինված ուժերից հեռացել է 110 օդաչու։

F-16

Յըլմազը նշել է, որ ռազմական օդաչուների զգալի մասը չի ցանկացել երկարաձգել պայմանագրերը, որոնք լրացել են այս տարվա առաջին ամիսներին։

Հայտնի է նաև, որ ընթացիկ տարում երկրի զինված ուժերից հեռացածներից 63-ը կործանիչների օդաչուներ են։

Նշենք, որ մեծ թվով օդաչուների՝ Թուրքիայի զինված ուժերից հեռանալու մասին թուրքական լրատվամիջոցներում բազմիցս նշվել է, սակայն ամբողջական պաշտոնական հաստատում մինչ այս չէր եղել։

2 responses to “Այս տարի Թուրքիայի ԶՈւ-ից 110 օդաչու է հեռացել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 28-օգոստոսի 3 | Թուրքագիտական պորտալ

  2. Pingback: Թուրքական օդուժը պայմանագրային զինծառայողների ընդունելություն է հայտարարե | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *