«Իրանը դեռևս ատոմային ռումբ չունի». ԱՄՆ Պաշտպանության նախարար

 

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Իրանը ներկա պահին ատոմային զենք արտադրելու գործընթաց չի վարում: Նախարարը նման հայտարարություն է արել CBS հեռուստաընկերության Face the Nation հաղորդման ժամանակ:  Associated Press-ի հաղորդմամբ՝ հաղորդումը ձայնագրվել է հունվարի 6-ին:

Պանետտայի խոսքերով, Թեհրանը դեռևս մտադրված է ատոմային ոլորտում որոշակի հնարավորություններ ստեղծել: Նախարարն ընդգծել է, որ Վաշինգտոնի համար անընդունելի է Թեհրանի կողմից սեփական ատոմային ռումբի ստեղծումը:

Պանետտան հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հանդեպ կարող է դիմել ցանկացած զսպող միջոցի, իսկ ներկա պահին նման միջոց են դիտվում դիվանագիտական և տնտեսական ճնշումները:

Associated Press-ին հղում կատարելով հայտարարությանն անդրադարձել է նաև usatoday.com-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *