Քաթարն ԱՄՆ-ին պատվիրել է ռադիոտեղորոշման կայան

Քաթարի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին պատվիրել է հրթիռային հարձակման վաղ ահազանգման  AN/FPS-132 Block 5 ռադիոտեղորոշման կայան։ 

Պենտագոնի  ռազմական համագործակցության վարչության (DSCA) ղեկավարությունն արդեն իսկ տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին հնարավոր պայմանագրի մասին, որի արժեքը կկազմի մոտ 1,1 մլրդ դոլար, փոխանցում է Jane’s-ը։ Այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվում։

AN/FPS-132 ՌՏԿ

AN/FPS-132 ՌՏԿ

Եթե ԱՄՆ Կոնգրեսը գործարքը հաստատի, ապա ՌՏԿ-ի արտադրությամբ ու տեղադրմամբ զբաղվելու է ամերիկյան Raytheon ընկերությունը։

DSCA-ի գնահատմամբ՝ ՌՏԿ-ն հնարավորություն կընձեռի Քաթարին «դիմակայել առկա ու գալիք սպառնալիքներին, ինչպես նաև նվազեցնել ԱՄՆ ԶՈւ-ից կախվածությունը»։

Հավելենք, որ AN/FPS-132 ՌՏԿ-ն AN/FPS-123 Pave PAWS կայանի արդիականացված տարբերակն է։ Նման կայաններ կիրառում է ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունը։

Ներկայումս գործում են 3 AN/FPS-132 ՌՏԿ-ներ՝ Կալիֆորնիայի Բեյլ, Գրենլանդիայի Տուլա և Մեծ Բրիտանիայի Ֆլաինգդեյլզ ավիաբազաներում։

ՌՏԿ-ներն ունակ են հայտնաբերել մինչև 5 հազար կմ հեռավորության թիրախներ, զինված են 22-26 մ տրամագծով ակտիվ ֆազային անտենաների վանդակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *