Ադրբեջանի ԶՈւ միջազգային միջոցառումների մասնակցության ժամանակացույցը հայտնի է

Օգոստոսի 1-ին հայտնի է դարձել, որ 2013-ի օգոստոսի 13-ից մինչև 2014-ի մայիսի 31-ը Պակիստանում՝ Լահորում, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները մասնակցելու են շտաբային ուսումնական դասընթացների։

ադրբեջանական բանակ

Բացի այդ, օգոստոսի 16-ին Զամբիայի ռազմական կցորդը կժամանի Ադրբեջան։

Օգոստոսի 16-23-ն Ադրբեջանի զինված ուժերի որոշ զինծառայողներ կմասնակցեն Ղազախստանի խաղաղապահ առաքելության գումարտակի ՆԱՏՕ գնահատողական խաղաղապահ առաքելության վարժանքներին։

Հավելենք, որ օգոստոսի 19-ից դեկտեմբերի 20-ը Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները մասնակցություն կունենան Վիլնյուսում անգլերեն լեզվի դասերի, 2013-ի օգոստոսի 21-ից մինչև 2014-ի հունիսի 19-ը Տարտուում՝ Միացյալ հրամանատարության և ԳՇ դասընթացների, օգոստոսի 26-ից 30-ը Ժնևում՝ գիտաժողովի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *