Օգոստոսի 1-ին հայտնի է դարձել, որ Հարավային Կորեայի պատվիրակությունն օրերս ժամանելու է Բաքու։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 9-10-ը պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննակվելու են հիմնականում ռազմական համագործակցության հեեռանկարները։
Նշենք, որ պատվիրակությունը գլխավորելու է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի տեղակալ Բաք Սունգ Ջոնը։
Բացի Ադրբեջանի պաշտպանության նախարարության շրջանակներում կայանալիք հանդիպումներից, պատվիրակությունը քննարկումներ կունենա նաև այլ գերատեսչությունների հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել էր պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հարավային Կորեայի Ազգային ժողովի պատվիրակությանը։