Իրանը ցամաքային զորավարժություններ է սկսել Աֆղանստանի հետ սահմանին

Իրանը զորավարժություններ է սկսել  Աֆղանստանի սահմանից ոչ հեռու: Այս մասին հայտնում է իրանական Ֆարս գործակալությունը: Զորավարժությունները մեկնարկել են Իրանի ռազմածովային ուժերի «Վելայաթ-90» լայնամասշտաբ վարժանքների ավարտից մի քանի օր անց:

Ցամաքային ուժերի՝ «Իսլամական հեղափոխության պահապաններ» կորպուսի հրամանատար Մոհամադ Պակպուրը հայտարարել է, որ զորավարժություններն անցկացվում են Խվատ քաղաքացի մոտակայքում՝ Աֆղանստանի սահմանից 60 կմ հեռավորությամբ: Նրա խոսքերով՝ «զորավարժությունները միտված են իրանական սահմանների անվտանգության ամրապնդմանը»: Հայտնում է itar-tass-ը:

Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ԻԻՀ ՌԾՈւ-ը «Վելայաթ-90» անվամբ զորավարժություններ էին անցկացնում Հորմուզի նեղուցից մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսարևմտյան հատված: Այդ զորավարժությունների ընթացքում փորձարկվեցին ցամաքային և ծովային նշանակության մի շարք թևավոր հրթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *