ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր կայացած նախարարության կենտրոնական ապարատի խորհրդակցության ժամանակ ներկայացրել է ՀՀ ԶՈւ-ի 2012թ. գերակա խնդիրները և հիմնական անելիքները: Որպես 2012թ. գերակա խնդիրներ՝ նախարարն առանձնացրել է ռազմակրթության, ռազմական արդյունաբերության և Զինված ուժերում կարգապահության բարձրացման խնդիրները:
Սեյրան Օհանյանը նաև ՊՆ՝ մշտական գործող մասնագիտական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Վահրամ Բարսեղյանին պարգևատրել է Մարշալ Բաղրամյան մեդալով: