Ճապոնիան և Ֆիլիպինները հայտարարել են ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին։
Համապատասխան համաձայնագիրը կնքվել է հուլիսի 27-ի Մանիլայում Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի և Ֆիլիպինների նախագահ Բենինգնո Ակուինոյի կողմից։
Պայմանագրի կետերից մեկով Ճապոնիան պարտավորվել է ֆիլիպինցիներին փոխանցել ափամերձ անվտանգության ուժերի համար նախատեսված նավեր։ Սպասվում է, որ Տոկիոն կտրամադրի առափնյա շրջաններում պարեկություն համարթվով 10 նավ Ֆիլիպիններին։
Իսկ ճապոնական կողմը հնարավորություն է ստանալու Ֆիլիպինների տարածքում իր զինծառայողների համար զորավարժություններ և վարժանքներ անցկացնել։
Կողմերը նաև համաձայնություն են ձեռք բերել հետագայում շարունակել երկկողմ ռազմական համագործակցության խորացումը։
Փորձագետների մի մասը գտնում է, որ այս քայլով Ճապոնիան և Ֆիլիպինները փորձում են Չինաստանի աճող ազդեցության դեմ համատեղ տանդեմ ստեղծել։