Կործանվել է Վենեսուելայի ՌՕՈՒ Կ-8 ինքնաթիռը

Վենեսուելայի ռազմաօդային ուժերի Կ-8 ինքնաթիռը Ռաֆայել Ուրդանետա ավիաբազայում գիշերային վարժություններից մեկի ժամանակ կործանվել է։ Ինքնաթիռի օդաչուն հասցրել է կատապուլտով դուրս նետվել և թեթև վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է «Ջեյնս» պարբերականը։

Կ-8

Կ-8

Նշենք, որ 2010 թվականից մինչ այսօր այս տիպի ինքնաթիռի կործանման երրորդ դեպքն է։

Այս երկտեղանոց միջին չափի գրոհային ինքնաթիռը հայտնի է որպես Հոնգդու ՋԼ-8 կամ Քարաքորում-8 անուններով։ Նախագծի հեղինակը Չինաստանի ժողովրդական հանրապետությունն է։

Սրա արտահանման տարբերակներից մեկը՝ Քարաքորում 8-Պ, Չինաստանը համանախագծել է պակիստանյան ընկերություններից մեկի հետ։

Տեղեկացնենք, որ ինքնաթիռը արտադրվում է 1990 թվականից մինչ այսօր, իսկ մեկ օդանավի արժեքը գնահատվում է 10 մլն ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *