Սիրիայից Թուրքիա ձիերով անցնել փորձողների դեմ՝ արցունքաբեր գազ

Թուրքիայի զինված ուժերն արցունքաբեր գազ է օգտագործել սիրիական կողմից սահմանը հատել փորձող խմբերի դեմ։

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը շուրջ 3 հազարանոց խումբը փորձել է անցնել թուրք-սիրիական սահմանը Ռեյհանլըի շրջանում։

Թուրք զինծառայողները դեպի օդ կրակ են արձակել, ապա նաև արցունքաբեր գազով սրվակներ նետել Սիրիայի տարածքում գտնվող խմբի վրա։

Ժամեր անց ևս մեկ միջադեպ է գրանցվել. այս անգամ ձիերով 350 հոգանոց խումբն է փորձել անցնել Թուրքիայի տարածք, սակայն սահմանը հսկող թուրքական ստորաբաժանումները կրկին արցունքաբեր գազ են կիրառել և օդ կրակոցներ արձակել։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ միջադեպերի հետևանքով զոհեր չեն եղել։

Նշենք, որ վերջին շրջանում թուրք-սիրիական սահմանին միջադեպերը զգալի շատացել են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *