Հրապարակվել է տարվա սկզբից Ադրբեջանի ԶՈւ կորուստների թիվը

Ընթացիկ տարվա սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության ոլորտներում կորուստների ընդհանուր թիվը 58 է։
Հուլիսի 30-ին այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է Ադրբեջանի «Դոկտրինա» լրագրողական-ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին։

Ադրբեջանի բանակ.....

Ընդ որում, Սումերինլիի խոսքերով՝ հուլիսի 30-ի դրությամբ 58 զոհից 9-ը «մահացել են հայկական կողմի գնդակից», 49-ը ոչ մարտական զոհեր են։
Հարկ է նշել, որ «Դոկտրինան» տուրք է տալիս Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվությանը, քանի որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը բազմիցս մեկանաբել է Ռազմինֆոյին՝ «հայկական գնդակից սպանված ադրբեջանցի զինվորների մասին լուրերն ապատեղեկատվություն են», և հայկական կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը։ Ուստի, «Դոկտրինա»-ի մատնանշած վերոհիշյալ 9 զոհն իրականում ոչ մարտական զոհեր են։

Սումերինլիի շեշտած ոչ մարտական զոհերից 7-ը մահացել են դժբախտ պատահարի (խեղդվել է, ընկել է), 11-ը՝ ՃՏՊ-ի, 3-ը՝ ուղղաթիռի վթարի, 2-ը՝ անհայտ պայմաններում, 1-ը՝ անզգուշության, 6-ը՝ ոչ կանոնադրական գործողությունների, 6-ը՝ հիվանդության, 12-ը՝ ինքնսպանության պատճառով։

Զոհվածներից 46-ը ՊՆ-ի, 2-ը՝ սահմանային պետական ծառայության, 7-ը՝ ՆԳՆ ՆԶ-ի, 1-ը՝ ԱԻՆ-ի, 1-ը՝ Նախիջևանի ԱԻՆ-ի զինծառայողներ էին։

Ադրբեջանի հանրապետության պաշտպանական ու անվտանգության ոլորտներում, ըստ նույն աղբյուրի, վիրավոր զինծառայողների թիվը տարվա սկզբից մինչ այսօր 72 է։

Այնուհանդերձ, Ադրբեջանի ՊՆ, ԱԻՆ և ՆԳՆ հաղորդագրություններում, ըստ այդմ էլ ՝ ադրբեջանական լրատվամիջոցներում «Դոկտրինա»-ի հրապարակած ոչ բոլոր դեպքերն են տեղ գտնում։ «Դոկտրինա» կենտրոնի հրապարակումները ԱՀ ԶՈւ կորուստների վերաբերյալ մեզ համար դեռևս միակ հասանելի և քիչ թե շատ վստահելի բաց աղբյուրն է։

Հավելենք, որ իր նախորդ զեկույցում, որը հրապարակվել էր հունիսի 20-ին, Սումերինլին խոսել էր պաշտպանական-անվտանգության համակարգերում թվով 49 կորուստների մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *