Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը պարգևատրել է Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների միության (AFFA) աշխատակիցներին։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների միության պաշտոնական կայքը, զինծառայողների ֆուտբոլի համաշխարհային առաջնության կազմակերպման համար պարգևատրվել են AFFA-ի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը, վերջինիս տեղակալ Սարհան Գաջիևը և ենթակառուցվածքների ու ՏՏ գծով պատասխանատու Էլնուր Մամեդովը։
Հիշեցնենք, որ Բաքվի Դալգա Արենայում ընթացիկ տարվա հունիսի 30-հուլիսի 16-ը կայացավ զինծառայողների ֆուտբոլի համաշխարհային առաջնությունը, որտեղ հաղթող ճանաչվեց Իրաքի թիմը, իսկ Ադրբեջանի հավաքականը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։
Ակնկալվում էր, որ առաջնությանն ավելի մեծ թվով երկրներ կմասնակցեն։