ՌԴ ստորջրյա հածանավը բալիստիկ հրթիռի արձակում կիրականացնի

Ռուսաստանյան 955 «Բորեյ» նախագծի մարտավարական նշանակության «Ալեքսանդր Նևսկի» ատոմային հրթիռային ստորջրյա հածանավն ընթացիկ տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին կիրականացնի բալիստիկ մեկ միավոր միջմայրցամաքային «Բուլավա» հրթիռի արձակումը։

«Ալեքսանդր Նևսկի» ատոմային հրթիռային ստորջրյա հածանավ

«Ալեքսանդր Նևսկի» ատոմային հրթիռային ստորջրյա հածանավ

Ընդ որում, «Բուլավա»-ով պրակտիկ աշխատանքները կիրականացվեն ստորջրյա դիրքից։

Ըստ ՌԴ ՌԾՈւ ներկայացուցչի հաղորդած տեղեկությունների՝ հրթիռի արձակումը հանդիսանում է «Ալեքսանդր Նևսկի» ստորջրյա հածանավի պետական փորձարկումների ավարտական փուլը։ Արձակումը կատարվելու է ԳՇ-ի հրամանով՝ հրթիռների մարտական կառավարման կայանի նոր ավտոմատացված համակարգով։ Եթե հածանավը բարեհաջող ավարտի փորձարկումը, ապա մոտ սեպտեմբերի 15-ին կվերադառնա «Սևմաշ», կանցնի վերստուգում, ինչից հետո էլ ՌԴ ռազմածովային ուժերի հրամանատարությունը կստորագրի նավի ընդունման վավերագիր։

Համաձայն զինվորականների՝ փորձարկման կարևորությունն այն է, որ այն ոչ թե փորձարարական, այլ հրթիռային ուսումնամարտական արձակում է կատարելու։

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 8-ին ՌԴ պատկան մարմինները հայտնել էին, որ «Ալեքսանդր Նևսկի» ստորջրյա հածանավը կարձակի ոչ թե մեկ, այլ 2 Ռ-30 հրթիռ։

Հավելենք, որ Ռ-30 «Բուլավա» հրթիռներն ունակ են խոցել մինչև 8 հազար կմ հեռավորության թիրախներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *