Թուրքիայում որոշել են զորամասերի մի մասը դուրս բերել խոշոր քաղաքներից

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի մի շարք զորամասեր ու ռազմաբազաներ դուրս են բերվում խոշոր քաղաքներից և տեղափոխվում ավելի փոքր բնակավայրեր։

Թուրք նախարարը պատասխանել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորների հարցմանը, որով էլ հաստատել է այդ տեղեկությունը։

Զինծառայողները Թուրքիայում

Զինծառայողները Թուրքիայում

Նա նշել է, որ Անկարայից, Ստամբուլից և Իզմիրից խոշոր զորամիավորումները դուրս են բերվում և տեղափոխվում ավելի փոքր քաղաքներ։

Մասնավորապես, զորամասերը, հատուկ ստորաբաժանումներն ու գումարտակները տեղափոխվելու են Արդվին, Իգդիր, Բիթլիս, Մուշ, Բյուրակն (Բինգյոլ), Սինոպ, Ուշաք, Բայբուրթ, Գյումուշհանե, Քարաման և այլն։

Ըստ թուրք պաշտոնյաների՝ զորամիավորումները տեղակայվելու են այնտեղ, որտեղ զբոսաշրջությունը կամ արդյունաբերությունը զարգացած չէ, որպեսզի որոշակիորեն խթանեն տեղի տնտեսության աճը։

Նշենք, որ ներկայիս Թուրքիայի կազմի մեջ մտնող Իգդիր նահանգը սահմանակից է Հայաստանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *