Ռուսական ռազմածովային պատվիրակությունը ՌԴ համերաշխությունն է փոխանցել Սիրիային

Ռուսական նավախումբը՝ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի գլխավորությամբ, ժամանել է սիրիական Տարտուս նավահանգիստ: Հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով ИТАР-ТАСС-ին, որն էլ իր հերթին վկայակոչում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: «Ադմիրալ Կուզնեցով»-ը և «Նիկոլայ Չիկեր» քարշակը տեղակայվել են արտաքին շարքերում, իսկ մեծ հականավային «Ադմիրալ Չոբանենկո» նավը և պարեկային «Լադնիյ» ու «Լենա» տանկերը մտել են նավահանգիստ:

ՌԴ ՊՆ-ում նավահանգիստ կատարած մուտքն անվանել են «գործնական՝ պաշարների համալրման նպատակով» և հավելել են, որ նավերը կհեռանան Տարտուսից արդեն այսօր՝ հունվարի 9-ին: Սիրիական SANA ընկերությունը հայտնում է, որ ռուսական ռազմածովայինների պատվիրակությունը հանդիպել է Տարտուս շրջանի կառավարիչ Ատեֆ Նադդաֆի հետ և իր այցն անվանել է Ռուսաստանի համերաշխության նշան՝ Սիրիայի ղեկավարության և ժողովրդի հանդեպ:

Ռուսաստանն ու Չինաստանը 2011թ. ամռանից արգելափակում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած մշտական անդամների՝ Սիրիայի ներքին իրավիճակին խառնվելու փորձերը. Սիրիայում մարտից ապստամբում են նախագահ Բաշար Ասադի իշխանության դեմ:
Նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս գտնվող միակ ռուսական ռազմաբազան տեղակայված է հենց Տարտուսում, որը ռազմածովային ուժերի նյութատեխնիկական բազա է:

Վիդեոյում «Ադմիրալ Չոբանենկո» նավը մտնում է Տարտուսի նավահանգիստ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *