ԱՄՆ առաջին անգամ թույլատրել է ԱԹՍ-ների կոմերցիոն կիրառումը

ԱՄՆ իշխանություններն առաջին անգամ թույլատրել են անօդաչու թռչող սարքերն օգտագործել կոմերցիոն նպատակներով։
Համաձայն ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային ծառայության տվյալների՝ գերատեսչությունը վավերագրեր է տրամադրել Eagle X200 и PUMA ԱԹՍ-ների կոմերցիոն կիրառման համար, որոնք մինչ այդ օգտագործվում էին միայն զինված ուժերում։

Scan Eagle X200 ԱԹՍ

Scan Eagle X200 ԱԹՍ

Ակնկալվում է, որ անօդաչու սարքերն ընթացիկ տարվա օգոստոսից կսկսեն շահագործվել նավթարդյունաբերող ընկերությունների կողմից՝ Ալյասկայի ափերին կից կետերին ու սառույցների շարժամը հետևելու, ինչպես նաև նավթի արտահոսքի դեպքում արագ արձագանքման ծառայությունների գործողություններն ուղղորդելու նպատակով։

Հավելենք, որ Scan Eagle X200 անօդաչուները ստեղծվել են ամերիկյան Insitu ընկերության կողմից, որն էլ իր հերթին Boeing-ի դուստր կազմակերպությունն է։ PUMA ԱԹՍ-ի արտադրողը AeroVironment ընկերությունն է։ Երկու տիպի ԱԹՍ-ներն էլ պատկանում են թեթև անօդաչուների սարքին, քանի որ կշռում են 25 կգ-ից պակաս։ Դրանց երկարությունը մոտ 1 մ է, թևերի բացվածքը՝ շուրջ 3 մ։ ԱԹՍ-ները կիրառվում են ամերիկան զինված ուժերի կողմից՝ հետախուզական նպատակներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *