Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 21-27

Ադրբեջանում զինվորը վիրավորվել է՝ օձի պատճառով։ Զորակոչիկը կարող է հաշմանդամ դառնալ։ Սիրիայում սպանված ադրբեջանցի գրոհային։ Դասակի հրամանատարը պատանդ է վերցրել։ Ընդունելություն՝ սահմանապահ ծառայության պետի մոտ։ ԶՈւ ուսումնակրթական կենտրոնի նոր ղեկավար։ Իլհամ Ալիևի հրամանագիրը։ ԱՀ ուսանողների ընդունելություն՝ Թուրքիայի բարձրագույն ռազմական դպրոց։ ՆԳՆ-ն թալանել է պատերազմի վետերանին։

1. Ադրբեջանի ԶՈւ Բաքվի մերձակայքում տեղակայված զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող Էլմադդին Հուսեյնովը, կրակ բացելով մոտեցող օձի վրա, անզգուշությամբ կրակել է սեփական ոտքին։

Հուլիսի 22-ին հայտնի է դարձել, որ 2013-ի ապրիլի 2-ին Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանից ԶՈւ զորակոչված զինծառայող Միքայըլ Գուլիև Մյուշվիք օղլուն կարող է դառնալ հաշմանդամ։ Զինվորի ծնողները չեն կարողացել վճարել 383 եվրո գումար կաշառք՝ առողջական խնդիրներ ունեցող նորակոչիկին ծառայությունից ազատելու համար: Այժմ Գուլիևի առողջական վիճակը սկսել է վատթարանալ, և նա արդեն իսկ չի կարողանում շարժվել առանց հենակների։

Միքայըլ Գուլիև Մյուշվիք օղլու

Միքայըլ Գուլիև Մյուշվիք օղլու

Հուլիսի 22-ին, հայտնի է դարձել, որ Սիրիայում սպանվել է Բաշար Ասադի հակառակորդ գրոհայինների կողմից կռվող ադրբեջանցիներից մեկը։
Մահացած Անվար Զեյնալովը Տերտերի շրջանից էր։

Հետևելով ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի հրապարակած տվյալներին՝ նշենք, որ հուլիսի 20-ի դրությամբ՝ Ադրբեջանում տարվա կտրվածքով կա 53 զոհ, 68 վիրավոր։

2. Ադրբեջանի ԶՈւ դասակներից մեկի հրամանատարը, որի մասին որևէ տեղեկություն դեռևս չի հրապարակվում, պատանդ է վերցրել իրենից կոչումով բարձր զինվորականների՝ պահանջելով վճարել հարևան խանութներում կուտակած պարտքերը, որոնք գոյացել էին իր անունից, սակայն հրամանատարների հարկադրանքով:

3. Оգոստոսի 6-ին Ադրբեջանի Շամխորի շրջանի Դելլեր Սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևը պատրաստվում է ընդունել ԱՀ քաղաքացիներին՝ հարց-պատասխանի տեսքով զրույցի համար։

4. Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևի ստորագրած հրամանագրի՝ հուլիսի 23-ին Բեյլաղանի կորպուսի շտաբի հրամանատար, գնդապետ Շամսեդդին Աբուշովը նշանակվել է Ադրբեջանի ԶՈւ ուսումնակրթական կենտրոնի ղեկավար` փոխարինելով Ֆիքրեթ Իբրեհիմզադեին:

5. Իլհամ Ալիևը հուլիսի 24-ին ստորագրել է հրամանագիր՝ հաստատելով «Ադրբեջանի և ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության 2013-ի գործնական ծրագիրը»։

6. Ադրբեջանի Ուսանողների ընդունման պետական հանձնաժողովը հուլիսի 24-ին հայտարարել է, որ ցանկացողները կարող են հայտ ներկայացնել՝ Թուրքիայի ցամաքային ուժերի բարձրագույն ռազմական դպրոց ընդունվելու համար։ Թեկնածու ուսանողները պետք է ավարտական քննություններին հավաքած լինեն 300 միավոր և ավելի։

7. Ադրբեջանում «Ղարաբաղի հաշմանդամների պաշտպանության կոմիտեի» նախագահ, առաջին կարգի հաշմանդամ Մաղրուր Բադալսոյը մեղադրում է ԱՀ ՆԳՆ կազմակերպված հանցագործության պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներին՝ իր կրպակից ապօրինի կերպով 15 հազար ԱՄՆ դոլար առգրավելու և չվերադարձնելու հարցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *