Ադրբեջանի ՆԳՆ-ն թալանել է պատերազմի հաշմանդամին

Ադրբեջանում «Ղարաբաղի հաշմանդամների պաշտպանության կոմիտեի» նախագահ, առաջին կարգի հաշմանդամ Մաղրուր Բադալսոյը մեղադրում է ԱՀ ՆԳՆ կազմակերպված հանցագործության պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներին։

Պատերազմի վետերան, սպա Բադալսոյն Ադրբեջանում մամուլի ասուլիս է հրավիրել՝ հայտարարելով, որ հուլիսի 18-ին այդ վարչության 2 աշխատակիցներ եկել են «Ղարաբաղի հաշմանդամների պաշտպանության կոմիտեին» պատկանող կրպակ, առանց որևէ պատճառի, անօրինական դուրս են բերել վաճառողին՝ դրամարկղից տանելով մոտ 19 հազար ԱՄՆ դոլար։

Ընդ որում, համաձայն աղբյուրի՝ վաճառողի ձերբակալման, ինչպես նաև գումարի առգրավման որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն չի ներկայացվել, նույնիսկ արձանագրություն չի կազմվել։

Տուժած Բադալսոյը դիմել է ՆԳՆ հերթապահ մաս, ապա դատախազին ու մարդու իրավունքների պաշտպանին, սակայն ոչ մի արդյունքի չի հասել։ Միայն իրավապաշտպան Էլչին Բեհբութովի դիմումից հետո վաճառողին ազատ են արձակել։

Այնուհանդերձ, պատերազմի վետերանի գումարը չեն վերադարձրել մինչ օրս։ Այդքանից հետո նրան պահել են վարչության մեկուսարանում՝ գործադրելով հոգեբանական ու ֆիզիկական ճնշում։ Վարչության աշխատակիցները պահանջում էին կամ մոռանալ գումարի մասին, կամ դրա 40%-ը տրամադրել իրենց։
Վետերանի խոսքերով՝ նույն աշխատակիցները պարբերաբար ապօրինի կերպով գումար են առգրավում հարևան խանութներից, որոնցից մեկի անվտանգության տեսախցիկները գրանցել են առգրավման պահը։

«Ղարաբաղի հաշմանդամների պաշտպանության կոմիտեն» պաշտոնապես դիմել է Բաքվի քաղաքապետարանին՝ ՆԳՆ-ի ապօրինությունների դեմ վարչության շենքի և օմբուտսմենի գրասենյակի մոտ ցույց անցկացնելու համար։

Հավելենք, որ ՆԳՆ-ն հրաժարվել է պատասխանել հարցի շուրջ մեկնաբանությունների նպատակով դիմած բազմաթիվ լրագրողների հարցադրումներին։

Հիշեցնենք նաև, որ Բադալսոյը մի շարք հարցազրույցներում դժգոհել է իշխանություններից՝ ընդգծելով՝ Ադրբեջանում կոպիտ ձևով խախտվում են հաշմանդամների իրավունքները, իսկ պատերազմի հաշմանդամներին հասանելիք նպաստները չեն տրվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *