Այսօր՝ հուլիսի 25-ին, հայտնի է դարձել, որ 2013-ի հուլիսի 18-ին Վիետնամի Հանոյ քաղաքում «Ուկրօբորոնէքսպորտի» և վիետնամական VAXUCO-ի միջև ստորագրվել է 2 պայմանագիր։
Առաջին պայմանագիրը ենթադրում է ԱԼ-31Ֆ ավիացիոն շարժիչների վերանորոգում Ուկրաինայում, երկրորդը՝ նույն շարժիչների վերանորոգման ու սպասարկան տեխնիկական խորհրդատվություն։ Շարժիչները նախատեսված են Վիետնամի ժողովրդական բանակի ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումների համար։ Մանրամասները դեռևս հայտնի չեն։ Գիտենք միայն, որ շարժիչները հավանաբար Սու-27 ինքնաթիռների համար են։
Նշենք, որ պայմանագրի ստորագրումից առաջ Վիետնամի ԶՈւ գլխավոր շտաբում կայացել էր «Ուկրօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Գրոմովի և Վիետնամի ժողովրդական բանակի ռազմաօդային ուժերի ՀՕՊ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մին Հոայի գործնական հանդիպումը։ Կողմերը քննարկել են հետագա ռազմական համագործակցության հեռանկարները։