Թուրքիան Սիրիայի հետ սահմանին խրամատներ է փորում

Թուրքիան Սիրիայի հետ սահմանի որոշ հատվածներում սկսել է ակտիվ ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև զրահամեքենաներ կուտակել։
Հատկապես ակտիվ են պաշտպանական շինությունների աշխատանքներ ընթանում Ուրֆայի նահանգի Ջեյլանփընար շրջանում։

խրամատ

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը։

Սահմանից ոչ հեռու տրակտորների օգնությամբ նոր խրամատներ են փորվում, ինչպես նաև վերանորոգվում են պաշտպանական կայռույցները։

Թուրքիայի զինված ուժերը սահմանի այս հատվածում կուտակել են նաև «Քիրփի» և «Կոբրա» տեսակի զրահամեքենաներ և զինծառայողներ։

Նշենք, որ վերջին օրերին վիճակը  հատկապես լարված է Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջանի և Սիրիայի Ռեսուլայն շրջանի միջև սահմանային հատվածում, որտեղ սիրիական հատվածում թեժ մարտեր էին քրդական ուժերի և սիրիական ապստամբների միջև։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *