Մեծ Բրիտանիան ստացել է Merlin Mk 2 արդիականացված ուղղաթիռներ

Հուլիսի 23-ին Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում գտնվող ծովային ավիացիայի 824-րդ էսկադրիլիայի Կուլդրոս ավիակայանում կայացել է ՌԾՈւ-ին առաջին 5 միավոր Merlin Mk 2 ուղղաթիռների հանձնման արարողությունը։

Merlin Mk 2 ուղղաթիռ

Merlin Mk 2 ուղղաթիռ

Նշենք, որ ուղղաթիռներն արդիականացվել են AgustaWestland և Lockheed Martin ընկերությունների կողմից՝ 115 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն։

Հավելենք, որ Merlin HM Mk 2 ուղղաթիռները զինված են ժամանակակից սենսորային ինդիկատորներով «ապակե սրահով», ունակ են հայտնաբերել ու հետևել թիրախին, կատարել տեղեկության փոխանակում մյուս ինքնաթիռների ու նավերի հետ։ Այս հատկությունները թույլ են տալիս ուղղաթիռի միջոցով պայքար ծավալել ծովահենության դեմ և իրականացնել տարհանման աշխատանքներ։

Ծրագրում են արդիականացնել ընդհանուր առմամբ 30 միավոր Merlin HM Mk 1 ուղղաթիռ՝ դրանք դարձնելով Merlin HM Mk 2։ Առաջին նմուշները փորձարկում կանցնեն 2014-ի ամռանը, իսկ դրանց տրամադրումը ռազմածովային ուժերին կավարտվի 2015-ին։

Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի հոկտեմբերին Merlin HM Mk 2 ուղղաթիռն իրականացրել էր իր առաջին ծովային գործողությունը, իսկ սեպտեմբերին 11-ին փորձնական թռիչք էր կատարել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *