Հնդկաստանում կսկսվեն «Արջուն» տանկի արդիականացված տարբերակի փորձարկումները

Հնդկական արտադրության արդիականացված «Արջուն Մկ 2» (Arjun Mk 2)  հիմնական տանկի վերջնական փորձարկումները կսկսվեն օգոստոսի սկզբին։ Դրանք կացնակցվեն Ռաջաստան անապատում։ Այս մասին հաղորդում է «Ջեյնսը»՝ հղում անելով պաշտոնական աղբյուրների։

Arjun Mk 2

Arjun Mk 2

Թեև նախատեսված փոփոխությունները դեռ ընթացքի մեջ են, սակայն փորձարկումները կարվեն ամբողջությամբ ադրիականացված մեկ «Արջուն» տանկի վրա, որում արվել են նախատեսված 93 փոփոխություններից 73-ը, այդ թվում 19 հիմնական փոփոխություն, որոնք պահանջել է բանակը։

Մարտական մեքենաների ուսումնասիրության ու զարգացման հիմնադրամի (CVRDE) տնօրեն դոկտոր Սիվակումարը , որը պատասխանատու է «Արջունի» նորացման համար, հայտնել է, որ մնացած 20 փոփոխությունները կապված են զինամթերքի հետ ու կատարվելու են առանձին փուլով։

«Արջուն» տանկն ունի 120մմ-անոց հարթափող հրանոթ (նախկին տարբերակում հրանոթը ակոսավոր էր), 12,7մմ-անոց НСВТ և 7,62մմ-անոց TK715A մեկական գնդացիր, ինչպես նաև իսրայելական LAHAT հակատանկային կառավարվող հրթիռներ։

Նոր «Արջունում» պահպանվել են գերմանական MTU MB838 Ka-501 շարժիչը ու Renk RK 304S տրանսմիսիան։ Նախկինում հայտնվում էր, որ փոփոխությունների արդյունքում տանկի մասերի 90 տոկոսը պիտի արտադրվեր Հնդկաստանում, ինչի շնորհիվ պիտի իջներ տանկի գինը։

Փոփոխությունների արդյունքում տանկի հրանոթի փողից հնարավոր կլինի արձակել հակատանկային հրթիռներ, տանկի վրա կտեղադրվի ակտիվ պաշտպանության համակարգ։ Կնորացվեն նշանառության, կապի ու այլ համակարգերը։

Այս տանկի մեկ միավորի արժեքն է 6,26 մլն դոլար։ Հնդկաստանում ցանկանում են գնել շուրջ 250 միավոր տանկեր։

One response to “Հնդկաստանում կսկսվեն «Արջուն» տանկի արդիականացված տարբերակի փորձարկումները

  1. Pingback: Հնդկաստանը նոր ինքնագնաց հրետանային համակարգ է ներկայացրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *