Ադրբեջանի ուսանողները կարող են ընդունվել Թուրքիայի բարձրագույն ռազմական դպրոց

Ադրբեջանի հանրապետության Ուսանողների ընդունման պետական հանձնաժողովը հուլիսի 24-ին հայտարարել է, որ ցանկացողները կարող են հայտ ներկայացնել՝ Թուրքիայի ցամաքային ուժերի բարձրագույն ռազմական դպրոց ընդունվելու համար։

Ադրբեջանի կուրսանտներ

Ադրբեջանի կուրսանտներ

Թեկնածու ուսանողները պետք է ավարտական քննություններին հավաքած լինեն 300 միավոր և ավելի։

Բացի այդ, հայտարարության մեջ շեշտվում է, որ ուսանողները պետք է լինեն 16-20 տարեկան, ընդ որում 16 տարեկանները պետք է ունենան 163 սմ հասակ, 48 կգ քաշ, 17 տարեկանները՝ 168 սմ, 52 կգ, 18 և ավելին՝ 169 սմ, 54-74 կգ։ Նրանք չպետք է ունենան առողջական խնդիրներ և պետք է լինեն ամուրի։

Թուրքիայի ռազմական դպրոցում ուսումն ավարտելուց հետո ադրբեջանցի կուրսանտները պաշտոններ կստանան հիմնականում ԱՀ ՆԳՆ ներքին զորքերում։

Ցանկացողները պետք է դիմեն 2013-ին հուլիսի 25-31-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *