Թուրքիայում 10 զինծառայողի դեմ սեռական ոտնձգություն կատարած սերժանտին կալանավորել են

Թուրքիայի զինված ուժերի նավատորմում հրամանատարը սեռական ոտնձգություններ է կատարել իրեն ենթակա զինծառայողների նկատմամբ։

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, իսկ մեղադրյալը կալանավորվել է։

Թուրքիայի ծովային ուժերի ավագ սերժանտը, որի անվան միայն առաջին տառերն են հրապարակվում՝ Վ.Ա., մեղադրվում է իր ենթակաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։

Թուրքիայի ծովային ուժերի ռազմանավ

Թուրքիայի ծովային ուժերի ռազմանավ

Նրա դեմ բողոք են ներկայացրել թվով 10 զինծառայողներ։ Թուրքական Son TV հեռուստաընկերության տվյալներով՝ դեպքը եղել է դեռևս 2012 թվականի դեկտեմբերին, սակայն հետաքննության ընթացքում այդ մասին չի բարձրաձայնվել։

Ավագ սերժանտը սեռական ոտնձգություններ է կատարել, երբ թուրքական ռազմանավը, որի վրա էլ նրանք կրել են ծառայությունը, պարեկություն է կատարել Սև ծովում։

Սպասվում է, որ դատավարությունը կսկսվի առաջիկա օրերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *