Վենեսուելան չինական զրահամեքենաներ է գնում

Չինաստանն ու Վենեսուելան պայմանագիր են կնքել, որով չինական Norinco ընկերությունը զրահամեքենաներ է մատակարարելու Կարակասին։

Չինական ընկերությունը Վենեսուելային է փոխանցելու թեթև զրահով Norinco VN4 մեքենաները։

Պայմանագրով նախատեսվում է ձեռք բերել այս տիպի 114 միավոր զրահամեքենա, տեղեկացնում է «Ջեյնս» շաբաթաթերթը։

VN4 NORINCO

VN4 NORINCO

Նույն աղբյուրը նաև հավելում է, որ սա Norinco ընկերության VN4 զրահամեքենաների արտահանման առաջին փորձն է։

Պայմանագրի կատարման ժամկետների և արժեքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նշենք, որ Վենեսուելայի զինված ուժերում ներկայում հիմնականում խորհրդային և ռուսական արտադրության զրահատեխնիկա է։

4X4  VNK բազմաթիրախային զրահամեքենաները կարող են տեղափոխել մինչև 8 զինծառայող։ Անձնակազմը 2 մարդ է։ Կշռում է շուրջ 9 տոննա։ Ունի 12,7 մմ գնդացիր և ամրացված նռնականետեր։ Առավելագույն արագությունը 115 կմ/ժ է, կարող է առանց լիցքավորման անցնել շուրջ 700 կմ։

Չինաստանի զինված ուժերի սպառազինության մեջ է մտել 2010 թվականին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *