ԱՄՆ ռազմաօդային ուժերն օդաչուների պակաս ունեն

Օրերս ԱՄՆ ՌՕՈւ-ն բախվել է լուրջ խնդրի. 2013-ին մարտական ինքնաթիռների օդաչուները չեն բավականացնում, մասնավորապես, շուրջ 200 օդաչուի պակաս կա։
Ընդ որում, եթե ներկայումս գործադրվող օդաչուների աշխատավարձի բարձրացման և օդաչու դառնալը խրախուսելու ծրագրերը չարդարացնեն իրենց, ապա ԱՄՆ ռազմաօդային ուժերում օդաչուների պակասը 2021-ին կհասնի 700-ի։ Ներկա դրությամբ ամերիկան օդուժն ունի մոտ 3 հազար օդաչու։

Նշենք, որ օդաչուների պակասն ունի 2 հիմնական պատճառ։ Նախ ռազմական ծառայությունը պակաս գրավիչ է դարձել հասարակության համար։ Պենտագոնի տվյալներով՝ այսօր զինծառայողների միայն 65%-ն է համաձայնում երկարաձգել պայմանագիրը 5 տարով՝ 10 տարով կնքված առաջին պայմանագրի ավարտից հետո։ 1993-ին այդ տոկոսը 80 էր։

041016-F-2171A-001

Երկրորդ պատճառը 2000-ականների սկզբներից ԱՄՆ ԶՈւ-ի տարբեր ստորաբաժանումներում և տարբեր դասերի անօդաչու թռչող սարքերի գործադրումն է։ Մեծ քանակի ԱԹՍ-ների կիրառումը հանգեցրել է վերջին 10 տարվա ընթացքում ավելի քան 153 օդաչուների՝ MQ-1 Predator և MQ-9 Reaper օպերատոր վերանշանակվելուն։

Հավելենք, որ Պենտագոնն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում՝ պակասը կասեցնելու նպատակով։ Հայտարարվել է պայմանագրով աշխատել չանկացող կամավորների հավաքագրում։ Նախատեսվում է ընդունել 130 օդաչու, հայտերն ընդունվում են մինչև 2013-ի սեպտեմբերի 30-ը։

Հարցազրույզը, ապա դրան հետևող թեստավորումն անցնելուց ու պահանջվող ռազմական պատրաստության բոլոր պահանջներին համապատասխան լինելուց հետո Պենտագոնը պատրաստ է պայմանագիրը կնքելիս 225 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևատրում շնորհել օդաչուներին։

Կամավորների հետ պայմանագիրը ծրագրում են կնքել 9 տարով, տրամադրվող գումարի չափը կախված կլինի թեստավորման արդյունքներից։ Դրանք կկանխորոշեն նաև տարեկան գումարի չափը՝ սկսած 34,5-ից մինչև 97,4 հազար դոլարի սահմաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *