2013-ին ՌԴ դեսանտային զորքերը նախատեսվածից քիչ մարտական մեքենա կստանան

Ռուսական դեսանտային զորքերը 2013-ին կստանան միայն 2 միավոր նոր ԲՄԴ-4Մ մարտական մեքենա։ Սակայն տարվա սկզբից էլ նախատեսված էր, որ կստանան 10 ԲՄԴ-4Մ-եր։

Հարցի առնչությամբ պարզաբանումներ է ներկայացրել ՌԴ ռազմարդյունաբերության ներկայացուցիչներից մեկը։ Վերջինս փաստել է, որ դեսանտային զորքերը 2013-ին կզինվեն 2 ԲՄԴ-4Մ-երով և 2 ԲՏՌ-ՄԴՄ «Ռակուշկա»-ներով։ Իսկ ևս 10 մարտական մեքենա կտրամադրվի ոչ թե ընթացիկ տարվա վերջում, այլ միայն 2014-ին։ Աղբյուրը չի նշում նաև, թե 2014-ի որ ամսվա ընթացքում կստացվեն մարտական մեքենաները։

ԲՄԴ-4Մ

ԲՄԴ-4Մ

Ըստ նույն աղբյուրի՝ հետաձգման պատճառը մարտական մեքենաների արտադրող ձեռնարկություններից մի քանիսի «տապալումն է», որոնք զբաղվում էին ԲՄԴ-4Մ-ի բաղադրիչների արտադրությամբ։ Գրաֆիկից հետ է մնում մասնավորապես Տուլայի գործարանը, որտեղ խոստացել են ամեն ինչ անել 2013-ի դեկտեմբերին տեխնիկայի փորձարկումները սկսելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը պարզել էր, որ ՌԴ դեսանտային զորքերը 2013-ի կեսերին արդեն կունենան նոր 10 միավոր ԲՄԴ-4Մ ու ևս 10 ԲՏՌ-ՄԴՄ «Ռակուշկա»։ Դրանք վերջնական փորձարկումները պետք է անցած լինեին 2013-ի վերջերին ու արդեն սկսեին շահագործվել ԶՈւ կողմից։

Այնուհանդերձ, զինտեխնիկայի տրամադրման ուշացման մասին պաշտոնապես տեղեկացվել էր դեռևս ապրիլին, երբ հայտնի էր դարձել՝ 7-ի փոխարեն ԶՈւ-ն ստանալու է 10 ԲՄԴ-4Մ։ Փաստորեն, նույնիսկ նշված 10 մարտական մեքենաները մինչև տարվա վերջ չեն տրամադրվելու։

4 responses to “2013-ին ՌԴ դեսանտային զորքերը նախատեսվածից քիչ մարտական մեքենա կստանան

  1. Pingback: Ռուսաստանի դեսանտայինները փորձարկում են նոր «Ռակուշկա» զրահափոխադրիչը | Ռազմ.info

  2. Pingback: Փորձարկումներ կանցնի ռուսական ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենան | Ռազմ.info

  3. Pingback: ՌԴ օդադեսանտային զորքերը նոր դեսանտի մարտական մեքենաներ են փորձարկում | Ռազմ.info

  4. Pingback: ՌԴ-ի օդադեսանտայինները 64 միավոր նոր զրահատեխնիկա կարող են ստանալ 2015-ին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *