Ուղղաթիռներ արտադրող ամերիկյան ընկերությունները Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերին են փոխանցել երկու միավոր TH-480B ուղղաթիռ։
Ուղղաթիռները հատկացվել են Ճապոնիայի ցամաքային զորքերին և տեղակայվելու են մայրաքաղաք Տոկիոյի մոտակայքում։
Ճապոնիային մատակարարվող TH-480B ուղղաթիռը ամերիկյան Helicopter Specialties և Enstrom Helicopter ընկերությունների համատեղ մշակումն է։
Ուղղաթիռները որոշ ժամանակ փորձարկումներ կանցնեն, ապա նրանց վրա կտեղադրվի ТАСАN նավիգացիոն համակարգեր, որից հետո էլ նրանք կանցնեն ծառայության։
Նշենք, որ Ճապոնիան 2010 թվականին պայմանագիր էր կնքել 28 միավոր TH-480B ձեռք բերելու վերաբերյալ։ 2012 թվականին ճապոնական կողմը ստացել էր 10 միավոր ուղղաթիռ։ Սպասվում է, որ բոլոր ուղղաթիռները կհանձնվեն Ճապոնիային մինչ 2014 թվականի վերջը։
TH-480B-ը (ճապոնական անվանմամբ՝ Enstrom 480B) թեթև բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ է։ Առավելագույն արագությունը 231 կմ/ժ է, առանց լիցքավորման կարող է թռչել մինչև 657 կմ։
TH-480B-ը, որը ստեղծվել է TH-480-ի հիմքի վրա, ներկայացվել է 2001 թվականին։ Մեկ միավորի մոտավոր արժեքն է շուրջ 1 մլն դոլար։