Դիրքապահների աշխատավարձը հուլիսից կբարձրանա 5-10 հազար դրամով

Հուլիսի 22-ին հայտնի էր դարձել, որ 2013-2014 ընկած ժամանակահատվածում նախատեսվում է բարձրացնել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը:

Ընդ որում, ընթացիկ տարվա ընթացքում 5-10 հազար դրամով կաճի միայն առաջնագծում ծառայություն կրող զինվորների աշխատավարձերը, իսկ արդեն 2014-ին բոլոր պայմանագրայինների աշխատավարձը մոտ 15-20 հազար դրամով կբարձրանա:

դիրքեր

Ռազմինֆոն այս հարցի առնչությամբ պարզաբանումներ ստացավ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից։

Վերջինս հաստատեց տեղեկությունը՝ շեշտելով, որ միայն դիրքապահ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը 5-10 հազար դրամով բարձր կլինի հենց ընթացիկ տարվա հուլիսից, իսկ 2014-ի հունվարին ՊՆ-ն ստույգ վերահաշվարկներ կիրականացնի՝ հստակեցնելու համար բոլոր պայմանագրայինների աշխատավարձերի բարձրացման չափը։

ՊՆ խոսնակը հավելեց, որ իրենց մտահոգությունը նախ և առաջ դիրքապահ զինվորների սոցիալական վիճակն է. ՊՆ-ն բազմիցս հայտարարել էր, որ կփորձի քայլեր անել այս ուղղությամբ, ուստի 2013-ին աշխատավարձի հավելումները վերաբերելու են միայն նրանց։

Ինչ վերաբերում է 2014-ին պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացմանը, ապա դա կատարվելու է ընդհանուր պլանային բարձրացումների շրջանակներում։

3 responses to “Դիրքապահների աշխատավարձը հուլիսից կբարձրանա 5-10 հազար դրամով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *