Ռուսաստանի ՊՆ-ն մտադիր է ոչնչացնել 12 մլն միավոր զինամթերք

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տենդեր է հայտարարել թափոնք դարձած 12,3 մլն մարտական արկերի ոչնչացման համար։
Տենդերի հաղթողը կկնքի մոտ 40 մլն դոլար արժողությամբ պայմանագիր և կպարտավորվի պայմանագրում նշված քանակի զինամթերքը ոչնչացնել առաջիկա 3 տարվա ընթացքում։ Տենդերին մասնակցում են շուրջ 10 ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։ Մանրամասները դեռևս հայտնի չեն։

Ոչ պիտանի զինամթերքի ոչնչացում

Ոչ պիտանի զինամթերքի ոչնչացում

Համաձայն «Իզվեստիա» պարբերականի տվյալների՝ ՌԴ ՊՆ գլխավոր հրթիռահրետանային հրամանատարությունն ասել է, որ 10 մլն արկ և 50 հազար հրթիռ հաստատապես ոչնչացման ենթակա են, սակայն դրանք կնքվելիք պայմանագրում նշված զինամթերքի միայն մեկ երրորդն են։ Ընդ որում, այս զինամթերքը երկրորդ անգամ օգտագործելու հնարավորություն չկա, այն կարելի է կիրառել միայն որպես մետաղի ջարդոն։

Հավելենք, որ վերոհիշյալ պայմանագրի կնքումից հետ ծրագրվում է ամեն տարի կնքել նոր պայմանագրեր՝ ավելի քան 2 մլն միավոր զինամթերքի վերականգնման նպատակով, որպեսզի հնարավոր լինի դրանք վերալիցքավորել ու երկրորդ անգամ կիրառել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *