Ավստրալիան պատրաստվում է շուրջ 2600 ռազմական մեքենա գնել

Ավստրալիան որոշել է թարմացնել երկրի զինված ուժերի ավտոպարկը։ Այդ կապակցությամբ Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը սկսել է «Land 121» («Ցամաք-121») ծրագրի իրականացում, որով նախատեսվում է ձեռք բերել շուրջ 2600 ռազմական ավտոմեքենա, 3000-ից ավել մոդուլներ։

Ավստրալական կողմը ծրագրի շրջանակներում պայմանագիր է կնքել Rheinmetall MAN ընկերության հետ, որն էլ պետք է ավտոմեքենաներ մատակարարի։

Rheinmetall, MAN

Rheinmetall, MAN

«Ջեյնսի» տեղեկություններով՝ պայմանագրի արժեքը կազմել է 1,45 մլրդ ամերիկյան դոլար։ Պայմանագրի այլ կետերի և մեքենաների հստակ քանակի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Rheinmetall MAN-ը պետք է ավստրալական ցամաքային ուժերին մատակարարի պաշտպանության և առանց պաշտպանության միջին և ծանր ավտոմեքենաներ։

Բացի այդ, Ավստրալիան շուրջ 400 մլն ամերիկյան դոլար է հատկացրել ավստրալական Haulmark Trailers ընկերությունից 1700 միավոր կցասայլ գնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *