Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 21-27

ՊԲ հրամանատարը մամուլի ասուլի է հրավիրել և հետաքրքիր հայտարարություններ արել։ Դիրքապահների աշխատավարձը հուլիսից բարձրանում է։ Հայաստանը կմասնակցի տանկային բիաթլոնին։ Կրակոցներ և հրդեհ սահմանին։ Արցախում զինվոր է մահացել։ Պաշտպանության նախարարն առաջնագծում էր։ Ռազմական ինստիտուների շրջանավարտներն իմացան իրենց ծառայության վայրերը։

1001364_397975023646169_782187037_n

1. Հուլիսի 24-ին հայտնի դարձավ Ադրբեջանի օգտին լրտեսության և պետական դավաճանության համար մեղադրվող Արցախի երկու բնակիչների պատիժը։ ՊԲ պայմանագրային զինծառայող, 22-ամյա Ռաֆայել Ավագյանը և ուսանող Դավիթ Բարսեղյանը դատապարտվեցին համապատասխանաբար 11 և 10 տարվա ազատազրկման։

ՊԲ-ում սրտամկանի ինֆարկտի հետևանքով մահացել է 27-ամյա ենթասպա Թադևոս Ուղոյանը։

2. Ռազմինֆոն այցելել է Պաշտպանությանբանակի զորամասեր և առաջին գիծ։

ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը հուլիսի 26-ին Ստեփանակերտում մամուլի ասուլիս է հրավիրել, որին մասնակցել է նաև Ռազմինֆոն։։ Մովսիսյանը նշել է, որ Արցախում նոր խոշոր զինապահեստ է կառուցվում՝ ձեռք բերված սպառազինությունը տեղավորելու համար, ինչպես նաև անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների։

3. Հուլիսի 23-ին ՊԲ-ում մահացել է 1994-ի ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։

ՊԲ-ում սրտամկանի ինֆարկտի հետևանքով մահացել է 27-ամյա ենթասպա։

4. Հուլիս ամսից 5-10 հազար դրամով կաճի առաջնագծում ծառայություն կրող պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը, իսկ արդեն 2014-ին բոլոր պայմանագրայինների աշխատավարձը մոտ 15-20 հազար դրամով կբարձրանա: Այս տեղեկությունը հաստատեց նաև ՊՆ մամուլի քարտուղարը։

5. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 23-ից 24-ը այցելել է Հանրապետության հարավարևելյան սահմանագոտի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում։

6. Հայաստանը կմասնակցի օգոստոսի 1-5 ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Ալաբինո զորավարժարանում անցկացվող տանկային բիաթլոնին։

7. Հուլիսի 21-ին ադրբեջանական կողմից Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար գյուղի վրա կրակոցներ են եղել։ Ռազմինֆոյի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ կրակել են երեկոյան 18։00-19։00 ընկած հատվածում, մոտ 3-4 կրակոց։

8. Հուլիսի 25-ին կայացել է Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացոն ինստիտուտի, Մխիթար Հերացու անվան ռազմաբժշկական համալսարանի շրջանավարտների և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների զինծառայության վայրի ընտրության վիճակահանությունը: Բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների զգալի մասը հրաժարվել է վիճակահանությունից և որպես հետագա ծառայության վայր կամավոր ընտրել են պաշտպանության բանակի ստորաբաժանումները։

9. Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը այցելեց ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ,մ ում ընդունեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը:

10. Հուլիսի 24-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ:

11. Հուլիսի 26-ին՝ ժամը 15.30-ին, ՀՀ ՊՆ-ն և ԱԻՆ-ը համատեղ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացրել են «Անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ մարտավարական ուսումնավարժություն։  Մտահղացման համաձայն` հրդեհ է բռնկվել ռազմական ինստիտուտի հրետանային ֆակուլտետի ուսումնական մասնաշենքի 4-րդ հարկում: 

12. Ռուսաստանի ակադեմիաներում, ԱՄՆ-ի և Բալթյան քոլեջներում  ուսանած շրջանավարտներին ընդունեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *