ԱՄՆ ՌԾՈւ-ն ստացել է MQ-8C անօդաչու թռչող սարքը

Northrop Grumman ընկերությունը տրամադրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին առաջին արդիականացված, հորիզոնական թռիչքի ու վայրէջքի MQ-8C Fire Scout անօդաչու թռչող սարքը։

ԱՄՆ զինվորականները ստացել են ԱԹՍ-ն 2013-ի հուլիսի սկզբներին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր՝ հուլիսի 23-ին։ Մոտ ժամանակներս կմեկնարկեն ԱԹՍ-ի վերգետնյա և ամառային փորձարկումները, իսկ ԶՈւ-ն կսկսի շահագործել դրանք թերևս 2014-ին։

MQ-8C Fire Scout ԱԹՍ

MQ-8C Fire Scout ԱԹՍ

Northrop Grumman-ի տվյալներով՝ MQ-8C-ի բաղադրիչների մեծ մասը միասնականացված համակարգով տեղադրված է ԱՄՆ ԶՈւ-ի կողմից արդեն իսկ օգտագործվող MQ-8B ԱԹՍ-ի վրա։

Ընդ որում, խոսքը գնում է ծրագրային ապահովման, ռադիոէլեկտրոնային կողային սարքավորումների, ինչպես նաև նավերի վրա տեղադրվող հատուկ օգնական սարքավորումների մասին, որոնք նախատեսված են ԱԹՍ-ների կառավարման համար։

Հավելենք, որ MQ-8C ԱԹՍ-ն ստեղծվել է Bell 407 բազմաթիրախային ուղղաթիռի հիմքի վրա։ Սարքի կշիռը 2,4 տոննա է, այն ունակ է իր վրա կրել ընդհանուր կշռով մինչև 450 կգ GM-175 Griffin, AGM-114 Hellfire և APKWS II հրթիռներ։ Կարող է օդում մնալ մինչև 24 ժամ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *