Ադրբեջանի ՊՆ-ում՝ նոր նշանակում

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևի ստորագրած հրամանագրի՝ այսօր՝ հուլիսի 23-ին, Բեյլաղանի կորպուսի շտաբի հրամանատար, գնդապետ Շամսեդդին Աբուշովը նշանակվել է Ադրբեջանի ԶՈւ ուսումնակրթական կենտրոնի ղեկավար։

Աբուշովի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, ադրբեջանական մամուլը հազվադեպ է անդրադարձել նրան։ Փոխարենը, քննարկումների մեծ տեղիք է տվել մինչև 2009-ը Ադրբեջանի ԶՈւ ուսումնակրթական կենտրոնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Լենքերան Ալիևը: Վերջինիս ժամանակակիցները բնութագրել են որպես «տաղանդավոր գեներալի»։

ը Ադրբեջանի ԶՈւ ուսումնակրթական կենտրոնի նախկին ղեկավար, գեներալ-մայոր Լենքերան Ալիև

ը Ադրբեջանի ԶՈւ ուսումնակրթական կենտրոնի նախկին ղեկավար, գեներալ-մայոր Լենքերան Ալիև

2003-ին, երբ իշխանության եկավ Իլհամ Ալիևը, Ադրբեջանի ներկայիս պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, իրեն մրցակից համարելով մի շարք բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ Լենքերան Ալիևին, հեղաշրջման փորձի անհիմն մեղադրանքներ է ներկայացնում նրանց։ Արդյունքում հեռացվում են փորձառու գեներալներ Քելիմ Վելիևը, Յաշար Արդեմիրովը և Լենքերան Ալիևը։

Դրանից հետո Լենքերան Ալիևը դառնում է ոչ ցանկալի անձ իշխանությունների համար։ 2013-ի փետրվարին Ադրբեջանի ՊՆ-ն դատի էր տվել նրան ու նրա երեխաներին։ ՊՆ-ն պահանջում է ազատել Ալիևների ընտանիքին պատկանող բնակարանը։

Հիշեցնենք, որ 2009-ին Լենքերան Ալիևի հեռացումից հետո նույն տարվա մայիսին ուսումնական կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր Ֆիքրեթ Իբրեհիմզադեն, որը մինչ այդ ՊՆ գործերի վարչության պետն էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *