ՊԲ զորամասերից մեկում զինվոր է մահացել

Հուլիսի 22-ին ժամը 12:30-ի սահմաններում Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետևանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող 1994-ի ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

ՊԲ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՊԲ-ն կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Նարեկ Ժորիկի Հովսեփյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *