Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կործանիչներ է օդ բարձրացրել

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին օդ են բարձրացրել F-16 կործանիչներ։

Կործանիչներն օդ են բարձրացվել Դիարբեքիրում տեղակայված Երկրորդ ռամզաօդային ուժերի ավիաբազայից։

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը։

F-16

Բացի F-16 կործանիչներից, օդ են բարձրացվել նաև անօդաչու թռչող սարքեր։ Ինքնաթիռները թռիչքներ են կատարում Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու։

Ըստ «Սաբահի»՝ նրանք բերվել են պատրաստության վերջին աստիճանի։

Օրեր առաջ թուրքական լրատվամիջոցներում նույնպես տեղեկություններ էին հայտնվել կործանիչներն օդ բարձրացնելու վերաբերյալ՝ կապված թուրք-սիրիական սահմանին արձանագրված փոխհրաձգությունների հետ։

Վերջին շրջանում իրավիճակը թուրք-սիրիական սահմանին զգալի լարվել է այն բանից հետո, երբ Սիրիայի տարածքում տեղի քրդական ուժերի և զինյալների միջև մարտեր են սկսվել։

Մասնավորապես, վերջին օրերին Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում մարտեր են ընթանում քրդերի «Ժողովրդական միություն կուսակցության» (PYD)-ի ռազմական թևի և սիրիացի ապստամբներին հարող «Նուսրայի ճակատ» խմբավորման ու այլ զինյալների միջև։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *