Սիրիայում տասնյակ զինյալներ դարան են ընկել ու սպանվել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների ուժերը Դամասկոսից հյուսիս-արևելք ընկած Արդա քաղաքում դարան են կազմակերպել և չեզոքացրել շուրջ 49 զինյալի։

AP լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ մանրամասներ հայտնի չեն, սակայն «Ալ-Մանար» հեռուստաալիքը, որը կապեր ունի «Հըզբոլլահի» հետ, ցուցադրել է որոշ կադրեր։ Այստեղ պարզ երևում են սպանված մարդիկ։ «Ալ-Մանարի» լրագրողը միջադեպի ամսաթիվ է նշում հուլիսի 21-ը։

Կառավարական ուժերի կորուստների մասին ևս տեղեկություններ չկան։

Գիտենք միայն, որ վերջին օրերի ընթացքում Դամասկոսում ու դրա մերձակայքում սպանվել է մոտ 75 գրոհային։

Սիրիայի գրոհայիններ

Սիրիայի գրոհայիններ

Հավելենք, որ վերջին ամիսներին Բաշար Ասադի կողմնակիցների զորքերը զգալի հաջողություններ են գրանցել, մասնավորապես,Դամասկոսում և Սիրիայի հարավում, իսկ զինյալները կենտրոնացել են հիմնականում հյուսիսում ու արևելքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *