Հարավային Կորեան ցանկանում է ԱՄՆ-ից 260 միավոր հրթիռ գնել

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտնել է ԱՄՆ-ից 260 միավոր AIM-120C-7 AMRAAM դասի հրթիռներ գնելու մտադրության մասին։
Պենտագոնի Ռազմական համագործակցության վարչությունը (DSCA) արդեն իսկ տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին Հարավային Կորեայի ՊՆ-ի հետ հավանական գործարքի մասին, որի արժեքը կազմելու է մոտ 452 մլն դոլար։

Համաձայն Defense Aerospace պարբերականի հաղորդած տվյալների՝ նոր հրթիռները թերևս կիրառվելու են KF-16 և F-15K կործանիչների համար։

AMRAAM հրթիռի արձակում

AMRAAM հրթիռի արձակում

Եթե Կոնգրեսը կողմ լինի գործարքին, ապա Հարավային Կորեան, բացի հրթիռներից, կստանա դրանց կոնտեյներներ, տեխնիկական սպասարկում, ինչպես նաև չափիչ սարքավորումներ, պահեստամասեր ու տեխնիկական դոկումենտացիա։

Նշենք, որ այդ դեպքում գործարքի իրականացմամբ զբաղվելու է ամերիկյան Raytheon ընկերությունը, որը կպարտավորվի Հարավային Կորեային հրթիռները տրամադրել ոչ ուշ, քան 2015-ին։

Հիշեցնենք, որ 2013-ի մայիսի վերջերին Հարավային Կորեան ԱՄՆ-ին պատվիրել էր 274 միավոր AMRAAM հրթիռ ու 542 միավոր GBU-38/B փոքր տրամաչափի ավիացիոն ռումբ։ Պատվերն ընդգրկում էր նաև LU-117 և BLU-109 ռումբեր, IM-9X-II Block II Sidewinder հրթիռներ և դրանց նշանառության կայանները։ Պատվերի ընդհանուր արժեքը 1,6 մլրդ դոլար էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *