Թուրքիայում ավարտվել է տեղական արտադրության «Ալթայ» (Altay) տանկի նոր զրահի փորձարկումները։
Առաջին թուրքական տանկի զրահապատման աշխատանքներով զբաղվել է Roketsan («Ռոքեթսան») ընկերությունը։
Տանկի զրահի փորձարկումներն իրականացվել են հունիսի 3-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ նախագծի հեղինակների՝ փորձարկումները հաջող են ընթացել։
Նշենք, որ տանկը ստեղծվել է Թուրքիայի հատուկ նախագծի շրջանակներում, որով նախատեսվում է մինչ 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը) ստեղծել սեփական արտադրության տանկ, կործանիչ, խոշոր ռազմանավ։
«Ալթայ» տանկի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։