Հայկական «Իլ-76»-ը նորից Դոնի Ռոստովում է (ֆոտո)

Russianplanes.net սփոթերական կայքում այսօր տեղադրվել է հայկական բեռնատար «Իլ-76Մ»-ի նոր լուսանկար` արված դեկտեմբերի 26-ին Դոնի Ռոստովի օդանավակայանում։

Հետաքրքիր է նաև լուսանկարի տակ կայքի մասնակիցներից մեկի թողած արձագանքը` «Что-то зачастили армяне в Ростов…»։ Իսկապես, նույն կայքում դեկտեմբերի 12-ին հայտնվել էին Դոնի Ռոստով ժամանած հայկական «Իլ-76Մ»-ի և «Իլ-76ՏԴ»-ի լուսանկարներ, ինչի մասին ռազմ.ինֆոյում արդեն տեղեկացրել էինք։ Բացի այդ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 22-ին «Իլ-76» ինքնաթիռով «Ռոստվերտոլը» Հայաստան է ուղարկել մեր երկրի գնած երկու «Մի-24» ուղղաթիռ։

Այսպիսով, եթե համադրենք այս բոլոր լուրերն, ապա կարող ենք ասել, որ հայտնի է Դոնի Ռոստովից առնվազն չորս ռեյսի մասին, ընդ որում այդ ռեյսերից առնվազն մեկում եղել են «Մի-24» ուղղաթիռներ։ Վստահ չի կարելի լինել, բայց կարելի է ենթադրել, որ խոսքն իրականում ուղղաթիռների խմբաքանակի մասին է։

Ի դեպ, հետաքրքիր է, որ գրեթե միաժամանակ և նույն օդանավակայանից Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին մատակարարել «Մի-35» ուղղաթիռներ։ Առաջին չորս ուղղաթիռները «Ան-124-100» օդանավով Ադրբեջան տեղափոխվեցին դեկտեմբերի 12-ին, ևս երկու ուղղաթիռ արդեն պատրաստ է։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատվիրել էր 24 «Մի-35» ուղղաթիռ։

Թարմացում։
«Իլ-76ՏԴ»-ն էլ հայտնվեց նույն կայքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *