Ռուս-բելառուսական 13 հազար հոգանոց զորավարժություն՝ սեպտեմբերին

Ռուսաստանն ու Բելառուսը 2013 թվականի սեպտեմբերի 20-26-ը մեծամասշտաբ զորավարժություն կիրականացնեն։ «Մոտ 13 հազար զինծառայող կմասնակցի սեպտեմբերի 20-26 պլանավորված «Արևմուտք-2013» զորավարժությանը»։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԳՇ օպերատիվ պատրաստության նեկայացուցիչ, գնդապետ Վյաչեսլավ Ուսիկը։

belarus 1

Զորավարժությանը ՌԴ ԶՈւ-ից կմասնակցի 2.5 հազար, իսկ Բելառուսից՝ 10.4 հազար մարդ։ Այս մասին հուլիսի 19-ին, ՌԴ Պն Հանրային խորհրդի նիստում, ասել է գնդապետը ։ Ըստ Ուսիկի՝ միջոցառմանը կմասնակցեն մոտ 60 ուղղաթիռ և ինքնաթիռ, ինչպես նաև 250 միավոր ռազմական տեխնիկա։ Ուսումնավարժությունը անցկացվելու է երկու փուլով  Բելառուսի, ՌԴ Արևելյան օկրուգի, ինչպես նաև Բարենցի և Բալթիկ ծովի ջրային տարածքներում։

Վյաչիսլավ Ուսիկի փոխանցմամբ՝ զորավարժությանը դեռևս պլանավորված չէ հրավիրել ՆԱՏՕ ներկայացուցիչներին։

Նշենք, որ այս զորավարժության լուրը դեռևս այս տարվա փետրվար ամսին մտահոգություն է առաջացրել Բելառուսի հարևան պետություններում, մասնավորապես, Լիտվայում։ Լիտվայի ՊՆ-ն հաստատել էր, որ, որպես ԵԱՀԿ անդամ հենց այդտեղից էլ տեղեկացել է պլանավորված զորավարժության մասին։ Սակայն կոչ էր արել երկու պետություններին բացել զորավարժության մասին փակագծերը և միջոցառմանը հրավիրել ՆԱՏՕ-ի դիտորդների։

Նշվում է, որ այս միջոցառումը նման է լինելու «Արևելք 2009» զորավարժությանը, որին մասնակցել է ավելի քան 12 հազար զինծառայող։ Ինչպես տեղեկացնում է բելառուսական կայքերից մեկը՝ նախորդ զորավարժության սցենարում նախատեսված է եղել հարձակում Բալթյան երկրների և նախազգուշական ատոմային հարված Վարշավայի վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *