Թուրքիայի՝ Ադրբեջանին տրամադրած հաուբիցները ներկայում անհնար է շահագործել

Այսօր՝ հուլիսի 20-ին, հայտնի է դարձել, որ «Fırtına» Т-155 անունը կրող հաուբիցները և պարեկային կատերները, որոնք Թուրքիան վաճառել էր Ադրբեջանին, հնարավոր չէ ներկայումս շահագործել։

Ադրբեջանական կայքերը, հղում տալով Թուրքիայի ռազմարդյունաբերության նախարարության քարտուղարությանը, հաղորդում են՝ խնդիրը շարժիչն է։ Սկզբնական շրջանում առաջարկվել էր ուկրաինական արտադրության շարժիչ, սակայն այն ևս ներկայացված պահանջներին չէր համապատասխանում։

«Fırtına» Т-155 հաուբիցներ

«Fırtına» Т-155 հաուբիցներ

Նշենք, որ 2011-ին կնքված պայմանագրով Թուրքիան Ադրբեջանին պարտավորվում է տրամադրել 36 միավոր ինքնագնաց հաուբից։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ գերմանական MTU ընկերությունը, որը սովորաբար շարժիչներով ապահովում է թուրքական «Fırtına» («Ֆըրթընա») և «Yonca Onuk» («Յոնջա Օնուք») ընկերությունների արտադրած հաուբիցները, այս անգամ հրաժարվել էր շարժիչներ տրամադրել ադրբեջանական կողմի համար նախատեսված հաուբիցների համար։

Ներկայացված պատճառը հիմնավոր էր. «Ադրբեջանի և Հայաստանի միջև ժամանակավոր զինադադար է, Ադրբեջանը կարող է դրանք կիրառել ռազմական գործողություններում, իսկ ընկերությունը չի ցանկանում զինել հակամարտող կողմերից մեկին»։

Հավելենք, որ թուրքական կողմը ներկա դրությամբ վկայում է՝ արդեն գտել են համապատասխան շարժիչ արտադրող ընկերություն։ Այնուհանդերձ, որևէ երկրի անուն կամ ընկերության անվանում չի նշվում, բացի այդ էլ, դեռևս անհայտ է՝ երբ կավարտվի շարժիչի տեղադրման և փորձարկման գործընթացը, ու երբ հաուբիցները վերջնականապես պատրաստ կլինեն օգտագործման։

One response to “Թուրքիայի՝ Ադրբեջանին տրամադրած հաուբիցները ներկայում անհնար է շահագործել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 21-27 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *