Մոնղոլիան ցանկանում է կիրառել «տանկային բիաթլոն» ուսումնական վարժանքը

Մոնղոլական զինված ուժերի սպաներից կազմված պատվիրակությունը հետաքրքրված է ռուսական «տանկային բիատլոն» ուսումնական վարժանքի ձևով, և ցանկանում է կիրառել այն Մոնղոլիայի բանակում ևս։

Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայության ներկայացուցիչ լեյտենանտ Անատոլի Ֆորմիչևը հայտնել է լրագրողներին, որ մոնղոլական սպաները Չելյաբինսկի շրջանի Չեբարկուլի զորավարժարանում ծանոթացել են «տանկային բիաթլոն» կոչված վարժանքի հետ։

Տ-80Ու տանկը՝ «տանկային բիատլոնի» ժամանակ

Տ-80Ու տանկը՝ «տանկային բիատլոնի» ժամանակ

Տեղում ականատես լինելով «տանկային բիաթլոնի» իրականացմանը՝ Մոնղոլիայի ժողովրդական հանրապետության ԶՈւ ԳՇ գնդապետ Նանժիդա Բորան վկայել է, որ նպատակահարմար կլինի իրենց մոտ էլ համանման վարժանք անցկացնել, քանի որ մոնղոլական բանակն ունի այդպիսի տանկեր և կիրառում է տանկի անձնակազմի պատրաստման նման մեթոդիկա։

Հիշեցնենք, որ ռուսական բանակում հաճախ կազմակերպվող «տանկային բիաթլոն» ուսումնական վարժանքը ենթադրում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինամթերքներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա 3 տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը տանկով պետք է տուգանային շրջան կատարի՝ 0,5 կմ երկարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *