Ռուսաստանի և Ուկրաինայի վարչապետների՝ հուլիսի 12-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել ԱՆ-124 «Ռուսլան» բեռնատար ինքնաթիռի արտադրությունը վերսկսելու համար համատեղ ընկերություն ստեղծել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Յուրի Բոյկոն։
«Մենք երկու երկրների վարչապետներից հանձնարարական ենք ստացել, որպեսզի արդեն սեպտեմբերին ռուս-ուկրաինական տնտեսական համագործակցության հանձնաժողովին ստորագրենք հիմնադիր փաստաթղթեր»,- նշել է Բոյկոն։
ԱՆ-124 «Ռուսլան» բեռնատար ինքնաթիռը նախատեսված է ծանր բեռներ տեղափոխելու և երկարատև թռիչքներ կատարելու համար։ Այն ուկրաինական «Անտոնով» ավիաշինական կոնցեռնի արտադրանքն է։
ԱՆ-124 «Ռուսլան» ինքնաթիռը նախագծվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների շարժական կայանները, ՄԶԿՏ-79221 քարշակները, ռազմական ծանր տեխնիկան, ինչպես նաև լայնամասշտաբ դեսանտային անձնակազմը օդային ճանապարհով տեղափոխելու համար։
Օդանավի քաղաքացիական տարբերակը կարող է թռչել աշխարհագրական յուրաքանչյուր լայնությունում, ինչպես նաև տեղախոխել բեռներ, այդ թվում՝ ոչ ստանդարտ։
Բեռնատար ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է 1982 թվականի դեկտեմբերի 24-ին Կիևում, իսկ սպառազինության է հանձնվել ԽՍՀՄ-ում 1987 թվականից։
«Ռուսլանի» արտադրությունը դադարեցվել է 2004 թվականին. մինչ օր կառուցվել է 56 միավոր։
Նշենք, որ նման ինքնաթիռի արժողությունը գնահատվում է 300 մլն դոլար։