«Պրոտոն-Մ»-ի վթարի պատճառների հետաքննությունն ավարտվել է

«Ռոսկոսմոսի» հատուկ հանձնաժողովն ավարտել է «Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչի վթարի պատճառների հետաքննությունը։

Հետաքննության արդյունքներն արդեն ուղարկվել են Ռուսաստանի կառավարության, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով «Ռոսկոսմոսի» փոխնախագահ Ալեքսանդր Լոպոտինի հայտարարությանը։

Այնուամենայնիվ, հետաքննության արդյունքների վերաբերյալ տվյալներ դեռ չեն հրապարակվել։

Նշենք, որ վթարի հենց առաջին օրվանից հավանական պատճառների շարքում եղել են անկյունային արագություւնների ընկալող-հաղորդող սարքի ոչ ճիշտ տեղադրումը, դրանց սխալ միացումը, առաջին փուլում շարժիչային համակարգում խափանումը , օքսիդացնող խողովակաշարում հրդեհի բռնկումը, մեկնարկի կետում սարքավորումների խափանումը։

Ракета-носитель "Протон-М" упала при старте с Байконура

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչը թվով երեք «Գլոնաս-Մ» նավիգացիոն արբանյակների հետ վայր է ընկել արձակումից մեկ րոպե անց։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից վաղ առավոտյան։

Այս տիպի մեկ հրթիռի արժեքը կազմում է շուրջ 100 մլն ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *